Իսրայելի օդուժը տասնյակ ռազմական ու միջուկային օբյեկտներ է գրոհել Իրանի տարածքում: Բացի դրանից, իսրայելական հատուկ ծառայությունները նաև թիրախավորել են Իրանի բարձրաստիճան զինվորական ղեկավարությանն ու գիտնականններին, ովքեր զբաղվում են միջուկային հետազոտություններով: Այս պահի դրությամբ հաստատվել է, որ զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, Իրանի բանակի ԳՇ պետը և էլի մի քանի բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ:
Իրանը սա համարում է իր նկատմամբ ագրեսիա և իրեն իրավունք է վերապահել պատասխանել իր բանակի ամբողջ հզորությամբ:
Միացյալ նահանգները բանակցում էր Իրանի հետ՝ այդ երկրի միջուկային ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ, բայց Իսրայելի ղեկավարությունը, կարծես, շանս չի թողնում, որ պայմանավորվածություն լինի: Ամերիկան հայտարարել է, որ ինքը տեղեկացված է եղել հարվածների մասին, բայց անմիջական մասնակցություն չի ունեցել: Իրանն էլ հայտարարում է, որ առանց ԱՄՆ մասնակցության և համակարգման այդպիսի հարված Իսրայելը չէր կարող հասցնել ու պատասխանատվությունը դնում է նաև ԱՄՆ-ի վրա:
Սա աննախադեպ լարվածություն է բերում ամբողջ տարածաշրջանի համար: Հատկապես խոցելի է Հայաստանը:
Հայստանի մասով առանձին կանդրադառնամ:
Էդուարդ Սարիբեկյան